a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստեփանակերտում «Ազատամարտիկների այգի» կկառուցվի

stepanakert

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ մայրաքաղաքում կյանքի կոչվող հերթական ծրագիրը «Ազատամարտիկների այգու» կառուցումն է:

Ինչպես հաղորդում է Երևան քաղաքի  քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին:

-Երկու մայրաքաղաքների պաշտոնական համագործակցության շուրջ չորս տարիների ընթացքում իսկապես շոշափելի զարգացումներ ենք արձանագրել, ինչը, վստահաբար, անչափ կարևոր է: Այդ տեսանկյունից հատկանշական է երկուստեք ձևավորված աշխատանքային խմբերի սերտ գործակցությունը, որի արդյունքում էլ ապահովվում են բոլոր այդ ձեռքբերումները: Ու վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ գործակցությունն այսուհետ էլ կշարունակվի նույն եռանդով՝ ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու նպաստելով նոր ծրագրերի նախաձեռնմանը: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես Ձեր կողքին է և պատրաստակամ է աջակցելու Ստեփանակերտի մեր գործընկերներին` իր ուրույն ներդրումն ունենալով Արցախի մայրաքաղաքի զարգացման գործում,-Նշել է Երևանի քաղաքպետը:

Առաջիկայում Ստեփանակերտը կունենա ևս մեկ գեղեցիկ ու բարեկարգ հանգստի գոտի։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0