a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավստրալիայում Հայոց Ցեղասպամության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար կտեղադրվի

Australia

Նոյեմբերի 8-ին Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքում կտեղադրվի խաչքար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:  Այդ մասին տեղեկացնում է «Հայերն այսօր» պարբերականը՝ հղում անելով Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Խաչքարը տեղադրումն իրականանում է  Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի բարձր հովանու ներքո:

Ձեռնարկն իրականացվելու է Սիդնեյի Սուրբ Հարություն եկեղեցու կազմակերպությամբ և Ուիլոուբիի քաղաքային խորհրդի համագործակցությամբ:
Հարլ է նկատել, որ  2015 թվականի մայիսին Ավստրալիայի Ուիլոուբի քաղաքի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0