a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախի եկեղեցիների ու վանքերի 90 տոկոսն ունի վերականգնման խնդիր. ԼՂՀ ՀՊՈՒՎ բաժնի պետ

Dadivanq-1

Անվիճելի փաստ է, որ ժողովուրդները պատմության մեջ մնում են մեծ արևի տակ իրենց տեղը պահպանելու համար մղված պայքարներով  ու իրենց մշակութային ժառանգությամբ: Մեր հայրենիքն իր դարավոր պատմության ընթացքում պայքարել է ու դեռ շարունակում է պայքարել: Բայց մեր պայքարը բարոյականությամբ ու քաղաքակրթությամբ խիստ տարբերվում է հարևան Ադրբեջանի ձեռագրից, որի պայքարի բնույթը սա է՝  սեփականաշնորհել և իրենցով անել այն ամենն, ինչն իրենցը չէ, առաջին իսկ հնարավորության դեպքում էլ   քանդել ու ոչնչացնել օտարի սրբությունը: Սակայն վանդալիզմի սիրահարներներին վստահ՝ չի  հաջողվի ջնջել  հայկական մշակութային այն ժառանգությունը, որը գտնվում է իրենց ասած «ադրբեջանական տարածքներում»(աննպատակ արտահայտություն՝ հորինված իրենց կողմից):

Հայկական երկրորդ հանրապետության տարածքում կա մոտ 8-10.000 պատմամշակութային ժառանգություն, հաշվառված՝  5000-ը: Պարզելու համար, թե ինչ վիճակում են գտնվում դրանք կամ որոնք վերանորոգման կարիք ունեն՝ կապ հաստատեցինք ԼՂՀ Մշակույթի նախարարության հետ:  Սակայն, ի զարմանս մեզ՝ հեռախոսազանգին պատասխանող անձը նշեց, որ հուշարձանները գտնվում են ոչ թե իրենց, այլև Էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո: Իսկ թե ինչու՞, փորձեցինք պարզել  ԼՂՀ հուշարձաննրի պահպանության ուսումնասիրության, վերականգնման բաժնի պետ Ասկերան Սարգսյանից, սակայն վերջինս նույնպես հստակ պատասխան չուներ.
-Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, ընդհանրապես ինչու են բերել միացրել մեր նախարարությանը, ինձ էլ է հետաքրքիր: Քանի որ  Էկոնոմիկայի նախարարությունը վերջերս է  առանձնացել Ֆինանսների նախարարությունից, ամեն ինչ չէ, որ հստակեցված է:

Ինչևէ, մի կողմ թողնենք հարցը,  թե ինչու՞ է խաչքարն ու հուշակոթողը  «էկոնոմիկայի տիրույթում»:

Culture.AM-ի հետ զրույցում պարոն Սարգսյանը նշեց, որ թվագրված մշակութային արժեքներից 700-ն ընդգրկված են հատուկ պահպանության  գոտիներում։ Դրանք տարածքներ են,որտեղ որևէ այլ կառուց լինել չի կարող, քանի որ անթույլատրելի է: Մեզ ժառանգություն հասած պատմամշակութային հարստություններից միայն  500-ը եկեղեցիներ, վանքեր և վերգետնյա շինություններ են, որոնց մոտավորապես 90 տոկոսն ունի վերականգնման խնդիր:
- Առհասարակ, հուշարձանների  չափագրումը կատարում է պետության կողմից լիազորված մարմինը, իսկ այդ գործընթացը  ծախսատար է: Չափագրումից հետո աշխատանքները հաճախ դադարեցվում են՝  ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով:

Հարցին՝ մոտավորապես որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի օրինակ մեկ եկեղեցու վերականգնման  համար՝ պարոն Սարգսյանը նշեց՝ 100-300 մլն դրամ  ու կրկին շեշտեց, որ դա  մոտավոր թիվ է:

Վերականգնման գործընթացը հիմնականում կատարվում է պետական միջոցների հաշվին: Մասնավոր ներդրումներ նույնպես լինում են, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում: Կա՞ արդյոք հուշարձանների պահպանման, վերականգնման հստակ ժամանակացույց, ռազմավարություն,  մեր զրուցակիցը նշում է, որ այո՛, կա, ավելին՝ դրանք եռամսյակային ծրագրեր են.
-Այլ հարց է՝ արդյոք ժամանակին և պատշաճ կերպով արվում է, թե՝ ոչ: Այստեղ ևս ֆինանսի բացակայության խնդիրն է առաջ գալիս։

Մնում է հուսալ, որ  հայկական մշակութային արժեքների պահպանման գործընթացում ներդրումներն «իրենց» երկար սպասեցնել չեն տա: Այո՛, հիմնովին վերանորոգելը  երբեմն ավելի թանկ արժե, քան մեկ եկեղեցի կառուցելը, սակայն պետք է հաշվի առնել, որ ժամանակի փորձությունները հաղթահարած հուշարձաննեը կենդանի ապացույցներ են, որ այստեղ ապրել են բացառապես հայեր ու էլի ապրելու են՝  անկախ մեր հարևան երկրի վառ ու անսպառ երևակայության: Իսկ մենք՝շարքային քաղաքացիներս, որպես հայ պիտի պարտք համարենք եղածը պահպանել ու  շարունակել մեր պապերի թողած ժառանգության հարստացման  գործը:

 

Զրույցը՝ Անի Հովհաննիսյանի (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0