a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախում շարունակվում են Մատենադարանի շինարարարական աշխատանքները

Matenadaran-Arcah3-12-12-14

Գանձասարի եկեղեցական համալիրի հարևությամբ, ԼՂ Մարտակերտի շրջանում վերակառուցվում է մատենադարանի համար նախատեսված շինությունը: Երկհարկանի այս կառույցը սկսվել է կառուցվել դեռ 2004 թվականին ՝իբրև հոգևոր ճեմարան, սակայն, որոշ ժամանակ հետո շինարարությունը դադարեցվել է: Շինության կառուցման մեկնարկից 10 տարի անց՝ 2014 թվականին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  ընդունել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ քննարկելու Արցախում Մատենադարան ստեղծելու հարցը, որից հետո էլ հոգևոր ճեմարանի շինության հիմքի վրա սկսվեցին Մատենադարանի կառուցման աշխատանքները:  Լեռնային Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով, Արցախի մատենադարանում կպահվեն հիմնականում Երևանի մատենադարանի ձեռագրերի կրկնօրինկաները:
Բազմաֆունկցիոնալ և ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող այս շենքի առաջին հարկում կտեղակայվեն գրքեր ու նամակներ՝ հատուկ գրապահոցներում : Այս հարկում կլինի նաև ընթերցասրահ և կոնֆերանս: Երկրորդ հարկում կտեղակայվեն 5 մ. բարձրությամբ ցուցասրահ՝ ապակյա ցուցափեղկերով և ադմինիստրատիվ սենյակներ: Մատենադարանի կառուցման համար կծախսվի մոտ 269 մլն. դրամ, իսկ շինությունը ըստ նախնական տվյալների, պատրաստ կլինի ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0