a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բաթումում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

78

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ամբողջ աշխարհում շարունակվում են անցկացվել երթեր, գիտաժողովներ, բացվում են կրթական համալիրներ, տեղադրվում խաճքարներ: Հանրային հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, Բաթումում այս ընթացքում շատ միջոցառումներ են անցկացվել, իսկ այսօր արդեն Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղադրվել են երկու խաչքար, որոնցից մեկը նվիրված է հայ-վրացական բարեկամությանը, իսկ մյուսը՝ Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին:  Հայկական կողմի փոխանցմամբ, այսուհետև Ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումները կկայանան հենց այս խաչքարի մոտ:  Խաչքարի օծման արարողությանը հաջորդել է դասական երաժշտության համերգը՝ աջարահայ պատանիների մասնակցությամբ:

Լուսանկարը՝ Հանրային Հեռուստաընկերության պաշտոնական կայքի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0