a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գերմանիայի Լեեր քաղաքում կտեղադրվի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

khachqar

Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Օստֆրիսլանդ մարզի Լեեր քաղաքն ունի շուրջ 33.500 բնակչություն, որոնց շարքում  էլ հենց միակ հայ ընտանիք՝ Թովմասյան ազգանունով:  1955 թվականին որպես ինքնուրույն քաղաք դարձած Լեեր քաղաքում բնակվող  հենց այս հայ ընտանիքի շնորհիվ ու ֆինանսավորմամբ է, որ այդ քաղաքի կենտրոնական հրապարակում կանգնեցվում է  խաչքար՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին տեղեկանում ենք Armeniangencide100.org կայքի տարածած տեղեկատվությունից:

Հետաքրքիրն այն է, որ հայ ընտանիքին  հաջողվել է տեղի քաղաքապետարանից ոչ միայն խաչքար տեղադրելու թույլտվություն ստանալ, այլև  հուշակոթողը ներառել Գերմանիայի պատմամշակութային արժեքների ցանկում: Խաչքարի վրա քանդակված է լինելու «Genocide» եզրույթը: Ի դեպ, Լեերի քաղաքապետարանը, հոկտեմբերի 10-ի խաչքարի բացումը ներառել է իր միջոցառումների ցանկում և հրապարակել իր պաշտոնական կայքում: Նշվում է, որ միջոցառմանը ներկա են լինելու Օստֆրսլանդի մարզպետ Բերնհարդ Բրեմլագեն, Լեերի քաղաքապետ Բեատրիխ Քուլը, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, գերմանացի հայագետներ Յոխեն Մանգելսենը, Թեսա Հոֆմանը, ներկայացուցիչներ ասորական և հունական համայնքներից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0