a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Զվարթնոց»-ի նոր մասնաշենքի կառուցումից հետո հին շենքի վրա որևէ ներդրում չի եղել. Ճարտարապետ

Zvartnots_airport

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը Հայաստանի սեփականությունն է, այն չի նվիրվել կոնցեսիոներին, այլ տրվել է վարձակալության՝ պայմանով, որ բարվոք վիճակում պետք է պահպանվի այն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: «Սակայն այս տարիների ընթացքում կոնցեսիոները կառուցեց նոր մասնաշենք, հրաժարվեց հին շենքից ու թողեց լքյալ վիճակում: Այս տարիների ընթացքում կոնցեսիոները որևէ ներդրում չի արել այդ շենքի պահպանման համար, պետությունն էլ գումար չի ներդրել, քանի որ բյուջեն այդ հնարավորությունը չունի»:

Նա նաև նշել է, որ ճարտարապետությունն ամբողջ աշխարհում ազգային մշակույթի դիմագիծն է և «Շենքը եթե քանդվեց, այլևս չի վերականգնվի»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենց նպատակն է պահպանել օդանավակայանի հին մասնաշենքը: Նրա խոսքով՝ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի կոնցեսիոների խումբը ևս մեկ անգամ հանդիպի ճարտարապետներին, բայց այն դեռևս չի կայացել: «Նրանք չեն ուզում հանդիպել, և եթե դա արհամարհանք է, ապա այդ վերաբերմունքը շատ վտանգավոր է: Նախապես ասվել էր, որ շենքի աշտարակային մասը, մեծ շրջագիծը աշխատելու են պահել, սակայն կյանքը ցույց է տալիս, որ փոքր քանդումները հետագայում կարող են բերել մեծ քանդումների»:

Երևանի քաղաքապետարանը 2015 թ-ին  ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը շահագործման է  հանձնվել 1982 թ-ին: Շենքի հեղինակներն են Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործվում է 2011 թ-ի աշնանից:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0