a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Էջմիածնում տեղադրվել է Վազգեն Սարգսյանի կիսանդրին

13781

Էջմիածին քաղաքն այսօր նշում է իր հիմնադրման 2700-ամյակը: Քաղաքի տոնակատարությունների շրջականերում   Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում այսօր բացվել է սպարապետի կիսանդրին: Կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Գ.Սահակյանը,պատգամավորներ` Մ. Գրիգորյանը և Ս. Սանոյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:

Հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը խոսքով, աշխատանքը կարճ ժամանակահատվածում է ստեղծվել՝ մոտ 2 ամիս:
Սպարապետի  կիսանդրին բրոնզ է, ներքևի հատվածն էլ տուֆ է:  Կիսանդրին շրջապատված է չորս սյուներով, որոնք խորհրդանշում են աշխարհի չորս կողմերը, և այն ժամանակաշրջանը, երբ բոլորը սպարապետի շուրջն էին համախմբվել,- նշել է հեղինակը:

Լուսանկարը՝ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջի

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0