a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
10/11/2015

Ինչ է սպասվում Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքին

շիրակ

1in.am-ը գրում: Քսան և ավելի տարիներ պետական հաշվեկշռում գտնվող Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքը կամ ավելի ճիշտ՝ շենքի ավերակները, որոնք անցնող այս տարիների ընթացքում նաև մարդկային մի քանի կյանքեր են խլել, գայթակղելով և՛ ամրանահան գողերին, և՛ իրենց օրը «ռազբորկաների» մեջ սկսող ու ավարտող «լավերին», հանկարծակի կերպով գրավել են իշխանությունների ուշադրությունը, և ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետի խոսնակ Լիլիթ Մակարյանը՝ քաղաքային իշխանությունների առաջարկով նախկին «Շիրակ» հյուրանոցը ընդգրկվելու է պետական ծրագրում և նորոգվելու է ու դառնալու, ամենայն հավանականությամբ, սոցիալական ուղղվածության ծառայություններ մատուցող պետական գերատեսչությունների ու մարմինների համալիր:

«Գյումրին արդեն ունի նման փորձառություն, երբ կառուցվեց դատարանի շենքը, ու այնտեղ տեղավորվեցին նաև նոտարիատը, ԴԱՀԿ-ն և այլ գերատեսչություններ՝ բացի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից: Եթե այս առաջարկն ընդունվի և գործը հասնի շինարարությանը, ապա նախ՝ մասնագիտական ուսումնասիրություն կիրականացվի, քանի որ տարիների ընթացքում շենքը բավականին քայքայվել է և՛ բնածին, և՛ մարդածին գործոնների (թալանի) ազդեցությամբ»,- նշում է տիկին Մակարյանը և հավելում, որ եթե ծրագիրն իրականանա, ապա շենքը իր ողջ ծավալով որ կազմում է մոտ երեք հազար քառակուսի մետր, կօգտագործվի:

Մանրամասները՝ 1in.am կայքում

շիրակ

շիրակհյուրանոց

շիրակհյուրանոցերկու

շիրակհյուրանոցմեկ

շիրակհյուրանոցնախկին

շիրակհյուրանոցնախկինում

շիրակհյուրանոցնախքաներկաշարժը

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0