a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իրանը ջանք չի խնայել հայկական հուշարձանների վերականգնման հարցում․հուշարձանագետ

սամվել կարապետյան

Երևանում հոկտեմբերի 29-ին կկայանա «Հայկական ճարտարապետությունն Իրանում» ցուցահանդես։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեցին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով ցուցահանդեսի նախաձեռնությունն Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնինն է: «Սա մի բացառիկ դեպք է հարևանների պարագայում, քանի որ մինչև հիմա նույնիսկ Վրաստանի կողմից երբևէ չի նախաձեռնվել  հայկական հուշարձանների ցուցահանդես»,-նշել է հուշարձանագետը ։

Սամվել Կարապետյանը նշել է՝  Իրանը ջանք չի խնայել հայկական հուշարձանների վերականգնման հարցում: «Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ ուղղակի օրինակելի է: Իմ երախտագիտությունն եմ  հայտնում Իրանին, որ այդչափ քաղաքակրթական առումով բարձր է գնահատում մեր մշակույթը և պետական մակարդակով վերականգնում, եզակի հարևան է»,-ասել է Կարապետյանը։

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքինի խոսքով՝ ցուցահանդեսը յուրօրինակ է ճարտարապետության առումով: «Այս ամբողջ ուշադրությունը, որ մենք ունենք հայկական ճարտարապետության նկատմամբ, նրանից է, որ իրանի ժողովրդի համար հայ ժողովուրդը հյուր չէ, երկրորդ կարգի քաղաքացի չէ, այլ լիարժեք  քաղաքացի է և պետք է հարգվի նրա արժեքը»,-ասել է Մեշքինը,ով ցանկանում է ցույց տալ հայերի մատուցած ծառայությունը այն երկրին, որտեղ դարեր շարունակ ապրել են։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0