a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԼՂՀ-ում վերակառուցվում է դպրոց և մանկապարտեզ

lxh

«Հայաստան»  համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ,  վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ են տարվում Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան N9 հիմնական դպրոցի երկու մասնաշենքերում: Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության տարածած տեղեկատվությունից: Ըստ աղբյուրի՝ շինարարության առաջին փուլում նախատեսված է դպրոցի երկրորդ և երրորդ մասնաշենքերի վերակառուցումը, մասնավորապես  պատերի ուժեղացման, տանիքի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է, որ  կկառուցվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, դպրոցը կվերազինվի նոր գույքով: Շինաշխատանքներն ավարտելուց հետո կբարեկարգվի դպրոցամերձ տարածքը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԼՂՀ կառավարության նախաձեռնությամբ, պետական բյուջեի միջոցների հաշվին, Վ. Վաղարշյան փողոցի գործող մանկապարտեզի  հարևանությամբ կառուցվում է երկրորդ մասնաշենքը: Սեյսմակայունության համար շենքի առաջին հարկում տարվել են պատերի ուժեղացման աշխատանքներ: Արդեն պատրաստ է նախադպրոցական հաստատության տանիքը, ավարտվել է ջրի և ներքին կոյուղու ցանցի, էլեկտրամոնտաժային աշխատանքները, ընթացքի մեջ են ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2016 թվականին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0