a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում խաչքար կտեղադրվի

khachkar_bulgaira

Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի նորակառույց Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի: Խաչքարի հեղինակը երիտասարդ խաչքարագործ Արտակ Համբարձումյանն է, ում աշխատանքները կարելի է հանդիպել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում:

«Խաչքար կերտելու առաջարկը ստացել եմ պլովդիվաբնակ երկու ընկերներ Հարություն Ֆեսչյանի և Արման Սյուլեմեզյանի կողմից: Եկեղեցին կառուցելու ժամանակ նրանք ուխտել են եկեղեցու բակում տեղադրել հայկական խաչքար»,-նշեց Ա. Համբարձումյանը:

Վարպետը խաչքարը կերտել է մոտ երկու ամսում:

«Խաչքարագործությունը մի ամբողջ դպրոց է:  Դա ինձ ոգեշնչում է, որպեսզի այդ մեծ ժառանգությունը, որը խաչքարագործներիս համար հանդիսանում է նաև դպրոց, պահպանեմ ու շարունակեմ, նորովի մատուցեմ մեր հասարակությանը և մեր ապագա սերնդին»:

Բացի այդ, խաչքարագործը կազմակերպում է վարպետության անվճար դասեր, որի շրջանակներում ներկայացնում է խաչքարի կերտման արվեստը, ծագումը, իմաստաբանությունը և նշանակությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0