a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շենքը նոր ջեռուցման համակարգ կունենա

3a9297ca78720986dccc8a65ce802a33_XL

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղում կգործարկվի  ջեռուցման նոր համակարգ: Սակայն մինչ այդ՝  համալսարանում պարապմունքները գրեթե դադարեցված են. պատճառը` լսարաններում ցածր ջերմաստիճանն է: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջը:

Արդեն կատարվել են մասնաճյուղի  կաթսայատան տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժումը, ընթացքի մեջ են ծխատար խողովակների մոնտաժման աշխատանքները:  Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ համալսարանի շենքը կջեռուցվի մոտ օրերին:

Հավելենք միայն, որ ջեռուցման համակարգի շինարարությունն իրականացնում են «Շինվեր+»  և «Բիոտեխնոլոգիա» ՍՊԸ կազմակերպությունները:

 

Լուսանկարը՝ ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0