a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հեռակոնֆերանս` Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության մասնաճյուղերի հետ

3


Տեղի է ունեցել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության մասնաճյուղերի համակարգողների մասնակցությամբ հեռակոնֆերանս: Հեռակոնֆերանսին մասնակցեցին ՃՃՀԱ մասնաճյուղերի համակարգողներ Գևորգ Մսրլյանը՝ Հորդանանից, Արմեն Սիմոնյանը՝ ԱՄՆ-ից, Նաիրի Համբիկյանը Եգիպտոսից, Րաֆֆի Թարխանյանը՝ Լիբանանից, Տելեմակ Անանյանը՝ Ռուսաստանից, Կատարը ներկայացնում էր տիկին Գոհար Թութունջյանը:

Գոհար Թութունջյանն անդրադարձել է կառույցի առջև ծառացած խնդիրներին`  մասնագիտական տվյալների բազայի ստեղծմանը, երիտասարդ մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությանը, արտերկրում հայկական դիզայներական արդյունաբերության քաջալերմանը, հայկական ճարտարապետական միտքը խթանելուն, ինչպես նաև ասոցիացիայի մասնակցությանը Հայաստանում տեղի ունեցող ոլորտի զարգացումներին: Հեռակոնֆերանսի սփյուռքյան մասնակցները ներկայացրել են իրենց համայնքներում երկու ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները:

Այնուհետեւ ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը ներկայացրել է  Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովից հետո կատարված աշխատանքները  և խոսեց հետագա ծրագրերի մասին: Նա հեռակոնֆերանսի մասնակիցներին տեղեկացրել է   դեկտեմբերի 11-ին կայանալիք ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» գրքի շնորհանդեսի մասին, որը կրում է «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» խորագիրը,- տեղեկանում ենք սփյուռքի նախարարության կայքէջից:

Հայաստան վերադարձած և հայրենիքում հաստատված երիտասարդ ճարտարապետ Անաիս Սանսոնետտին խոսեց իր և արգենտինահայ Արի Հաճյանի և սիրիահայ Արեգ Քեշիշյանի նախաձեռնությամբ ստեղծված «Տեղացի Սփյուռք» կոլեկտիվի գործունեության մասին: Նա ներկայացրել է  իրենց նորաստեղծ կազմակերպության համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ:

Հեռակոնֆերանսի ավարտին Վահագն Մելիքյանը բարձր է գնահատել ընկերակցության  կատարած աշխատանքները և առաջարկեց 2016 թվականին միացյալ ուժերով մշակել և կյանքի կոչել մի նախագիծ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0