a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիտեբսկում բացվել է Հովհաննես Բաղրամյանին նվիրված հուշատախտակ

Bagramyan

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում բացվել է Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին նվիրված հուշատախտակ։ Սովետական Միության կրկնակի հերոսի հուշատախտակը տեղադրվել է քաղաքի անկախության 60-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։

Հուշատախտակի քանդակագործը Վիտեբսկում հայտնի Տիգրան Թորոսյանն է։

Հետաքրքրան է, որ տարիներ առաջ քաղաքում հիմնված նոր միկրոշրջանի փողոցներից մեկն անվանակոչվել էր հենց Բաղրամյանի անունով։ Եվ ահա, հենց այդ փողոցի սկզբնամասում գտնվող շենքերից մեկի պատին էլ տեղադրվել է հուշատախտակը։

Բացման արարողությանն իրենց ողջույնի խոսքով հանդես են եկել Պերվոմայսկի շրջանի ադմինիստրատիվ մասի ղեկավար Նիկոլայ Օրլովը, քաղաքի մշակույթի և երիտասարդության հարցերով պատասխանատու Գալինա Բարկևիչը, պատերազմի վետերաններ և այլք։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0