a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարզահամերգային համալիրը ճարտարապետական առումով փոփոխության չի՞ ենթարկվի

ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի կառավարությունն ամիսներ առաջ որոշում  կայացրեց Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ­-ին։ Որոշումից հետո բողոքի մեծ ալիք բարձրացավ ինչպես ճարտարապետների ու այլ մասնագետների, այնպես էլ հասարակության շրջանում։ Խոսակցությունները թևեր առան ,երբ հայտարարվեց․ ծրագիրը նախատեսում է այդ տարածքում ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ։ Շրջանառվում էր նույնիսկ խաղատան կառուցման մասին լուրը։

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն  այսօր հայտարարել է, որ միջամտություն շենքի ճարտարապետական տեսքին և շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել, քաղաքաշինության նախարարությունը նման բան թույլ չի տա։ Թույլ կտա, թե ոչ ու թե ին՞չ ճակատագիր կունենա ճարտարապետական լուրջ նշանակություն ունեցող շինությունը՝ ցույց կտա ժամանակը։

Ու չնայած նախարարն ինքն էլ չգիտի թե ինչպիսին կլինի մարզահամերգային համալիրի շահագործման ծրագիրը, այդուամենայնիվ վստահեցրել է․ «Երբ կներկայացվի, դրա քննարկմանը կմասնակցեն նաև շենքի ճարտարապետական նախագծի հեղինակները, որպեսզի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրներ չառաջանան»,-ասել է քաղաքաշինության նախարարը։

Մնում է հուսալ և սպասել․․․

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0