a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավարտվել է Մեծ Շենի մշակույթի տան կառուցումը

Mec_Shen

Ինչպես հաղորդում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, արդեն ավարտվել է Մեծ Շենի մշակույթի տան կառուցումը։ Մշակույթի տունը երկհարկանի տիպային շինություն է, որտեղ տեղակայված է դահլիճը` բեմահարթակով, հանդերձասրահը, պարապմունքների և տարբեր խմբակների  համար նախատեսված դասասենյակները, գրադարանը,  երիտասարդների համար նախատեսված ժամանցային վայրը:

Շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականից, ավարտվել` ընթացիկ ամսում: Շինարարության պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` ,,Եվրոստրոյ,, ՍՊԸ-ն: Կենտրոնի կառուցումն իրականացվում է Երևանաբնակ մեծշենցի, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի ֆինանսական աջակցությամբ: Կահավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Կենտրոնը հնարավորություն կտա գյուղի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Ավելացնենք, որ Եսայանների ընտանիքի կողմից Մեծ Շենում մեծածավալ աշխատանքներ են կատարվել, այդ թվում` կապիտալ վերանորոգվել է գյուղի դպրոցը, կառուցվել է եկեղեցի, հայրենական և արցախյան պատերազմների զոհերի հիշատակին հուշահամալիր, առաջիկայում էլ նախատեսվում է համայնքում հյուրատուն կառուցել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0