a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Քարվաճառի նախադպրոցական հաստատությունը

c6db11a71571f6269d8aa754fc40212f_XL

Ի ուրախություն մեզ՝ վերջին տարիներին ԼՂՀ  Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում նկատվում է երեխաների թվի աճ: ՈՒստի նախադպրոցական հաստատություն ունենալու խնդիրը ենթադրում է շուտափույթ լուծում: Այսօր  շուրջ 60 և ավելի 3-5 տարեկան փոքրիկներ սպասում են իրենց մանկապարտեզի շինարարական աշխատանքների ավարտին:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Քարվաճառի միջնակարգ դպրոցի շենքում մանկապարտեզի համար տրամադրվել է 8 դասասենյակ. դրանք այս պահին գտնվում են ինտենսիվ վերանորոգման փուլում: Սենյակների կահավորումը կատարվում է բացառապես պետական միջոցներով: Մանկապարտեզը կունենա նաև խաղահրապարակ: Շինաշխատանքներն իրականացնում է “Ռոբ- շին” ՍՊԸ-ն:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0