a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շուշիում բացվել է քանդակագործության միջազգային սիմպոզիում

shushi

Շուշիում  բացվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության  չորրորդ միջազգային  սիմպոզիումը: Հայաստանից, Լեհաստանից,  Չինաստանից, Միացյալ Նահանգներից ժամանած քանդակագործները արցախցի արվեստագետների հետ մինչեւ օգոստոսի 30-ը շունչ ու ոգի են տալու քարերին: Ստեղծված գործերը նվեր են մնալու Շուշիին եւ քաղաքի ազատագրման 25-ամյակին զարդարելու են դրա փողոցները: Քանդակագործության չորրորդ միջազգային սիմպոզիումն առանձնանում է նրանով, որ այս անգամ մասնակիցների հիմնական մասը երիտասարդներ են:

Մինչ այս կայացած բոլոր սիմպոզիումների ընթացքում ստեղծվել է  42 քանդակ, որոնք տեղադրված են Շուշիի կերպարվեստի թանգարանի քանդակի պուրակում, Ստեփանակերտում եւ Շուշիի այլ վայրերում, Կաշենում: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ սիմպոզիումը քայլ է Շուշիի՝ որպես միջազգային երկխոսության հարթակ ներկայանալու ճանապարհին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0