a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Մուրացան» հիվանդանոցում Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքում նոր մասնաշենք կբացվի

medical

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ժամը 11.00-ին «Մուրացան» հիվանդանոցում Մանկական և նորածնայինվերակենդանացման բաժանմունքում նոր մասնաշենք կբացվի:

Կենտրոնի ընդլայնումը հետաքրքիր նախապատմություն ունի: Նշենք, որ 2016 թվականին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բժիշկներըպարգևատրվել են ՀՀ Նախագահիի կողմից և ստացել են դրամական պարգև: Նշանակալի ավանդի համար ստացած դրամական պարգևը բժիշկները փոխանցել ենհիվանդանոցին, որի արդյունքում նախաձեռնությանը միացել են անհատներ ու կազմակերպություններ, ինչի շնորհիվ այսուհետև Մանկական և նորածնայինվերակենդանացման բաժանմունքը հնարավորություն կունենա առավել մեծ քանակությամբ փոքրիկների տրամադրել բուժօգնություն:

Ժամը 11.00-ին վերանորոգված մասնաշենքի բացմանը համալսարանական հիվանդանոցի բակում կհաջորդի տոնական միջոցառում այստեղ բուժում ստացողերեխաների և նրանց ծնողների և բժիշկների մասնկացությամբ:

Նշենք, որ հիվանդանոցային համալիրը բուժօգնություն է տրամադրում առողջական ամենատարբեր, այդ թվում ուռուցքաբանական խնդիրներ ունեցողերեխաներին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0