a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Նախշուն բաջի” երգի հեղինակի արձանը՝ Երևանի այգիներից մեկում

11707713_999688353398704_4395095181243490983_n

Հավանաբար քչերն են նկատել “ղարաբաղցի կնոջ” («Ղարաբաղցի կինը») քանդակը, որը գտնվում է Երևանում, Օպերայի մոտ՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում։
Քանդակը ստեղծվել է 1985 թվականին։
1988 թվականի նոյեմբերի 11-ին քանդակը տեղադրվել է Օպերային թատրոնի մերձակա այգում։ Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, այն նվիրել է Մշակույթի հայկական ֆոնդին։
Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։ Խորհրդային իշխանություններն արգելել էին քանդակը տեղադրել քաղաքում. այն երկու տարի գտնվում էր ձուլարանում։ Արցախյան շարժումից հետո՝ 1988 թվականին, արձանը տեղադրվեց Կարապի լճի վերին հատվածում:

Մեծանուն երգչուհին ծնվել է 1913 թ ապրիլի 2-ին Շուշիում: Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը:  1936թ. Դոնի Ռոստովի երգի և պարի օլիմպիադայում գրավել է առաջին մրցանակ:  1937թ. ավարտել է Բաքվի ժողովրդական պարի անսամբլը և դարձել մենապարուհի:  1938թ. Մոսկվայում Ա.Իսահակյանը, նկատելով աղջկա տաղանդը, համառորեն պնդել է տեղափոխվել Հայաստան: 
1942թ. դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Հայրենական մեծ պատերազմի տարիներին երգ ու պարով ոգեշնչել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին:  1946թ-ից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում և ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտերկրում` Վիետնամ, Բիրմա, Չինաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Նեպալ, Հնդկաստան, Պակիստան, Բեյրութ, Եգիպտոս, Կանադա: 1981 և 1991թթ հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգթոնում: Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր «Նախշուն բաջի» -ն:
1955-87թթ եղել է «Բարեկամություն» երգի և պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր: 1961թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է Երևանում 1994թ. փետրվարի 17-ին:
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0