a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը կնվիրաբերվի հիմնադրամին

Charles_Aznavour

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) տեղափոխել Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք: Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում:

Բացի դրանից՝ ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և ՀՀ Սյունիքի մարզի  Որոտնավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Կառավարությունը որոշել է նաև Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել երգչի հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0