a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ջավախքի Մաջադիա գյուղում խաչքար է օծվել

Majadia_village_khachkar

Ջավախքի Մաջադիա գյուղում, բարերարությամբ մոսկվաբնակ Արարատ Պարոնյանի, բացվել է մարզադաշտ, որի կողքին տեղադրվել է խաչքար և ցայտաղբյուր՝ ի հիշատակ բարերարի հոր Գրիշա Պարոնյանի։

Ինչպես հայտնում է Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը, բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ, հյուրեր Վրաստանի տարբեր հատվածներից, Հայաստանից ու Ռուսաստանից:

Նախ, ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Արագովայի և հարակից գյուղերի հեգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, տեղի է ունեցել խաչքարի օծման արարողություն, ապա հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Գրիշա Պարոնյանի հիշատակին, որից հետո իր խոսքով հանդես է եկել հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0