
08/07/2016
|
Ջավախքում հին բնակավայրի մնացորդներ են հայտնաբերվել

Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում հին բնակավայրի մնացորդներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Սամցխե-Ջավախքի լրատվական կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գտածոները պատկանում են Ք․ա․4-րդ դարի կեսերին:
Ներկայում Վրաստանի ազգային թանգարանը Ավստրալիայից ժամանած հնագետների հետ հնավայրում հնագիտական պեղումներ են անցկացնում։
Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են քարե շինություններ, շտեմարաններ, կրակարաններ, խեցեղեն և այլն։