a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կարծախում բացվել է Ջիվանու տուն-թանգարանը

Jivani_house_museum

Ջավախքի Կարծախ գյուղում վերակառուցվել և բացվել է աշուղ Ջիվանու տուն թանգարանի ցուցասրահը։ Այս մասին հայտնում է «Ջավախքինֆո»-ն։ Աշխարհի տարբեր երկրներից և քաղաքներից, ինչպես նաև Ջավախքի տարբեր շրջաններից ժամանած հարյուրավոր մարդիկ, որոնք լույսը բացվելուն պես հավաքվել էին թանգարանի դիմաց, անհամբեր սպասում էին թանգարանի պաշտոնական բացմանը, որից հետո միայն կարողացան ծանոթանալ վերանորոգված ցուցասրահին և հավաքագրված նմուշներին։

Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքով, օրը պատմական նշանակություն ունի ամբողջ հայության և ջավախահայության համար. «Երբ Կարծախ գյուղում վերանորոգվեց Սուրբ Կարապետ եկեղեցին, միտք առաջացավ հաջորդիվ վերանորոգել Ջիվանու տուն-թանգարանը, որտեղ նա ծնվել և կայացել է որպես աշուղ։ Ջիվանին այն մեծություններից է, ով իրավունք ունի այսպիսի տուն-թանգարան ունենալ։ Թանգարանի բացումը մեծ նշանակություն ունի ոչ միայն համայնքի, այլև ամբողջ հայության համար»։

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտքարտուղար,  երաժշտագետ արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը ծանոթացրել է թանգարանում տեղ գտած ցուցանմուշներին։ Նրա խոսքով՝  ցուցասրահը համալրելը շատ դժվար է եղել, քանի որ ի սկզբանե Ջիվանիից եղել է ընդամենը 9 նկար, սակայն մնացել էր ամենակարևորը՝ Ջիվանու տունը։ «Ցավոք, անձնական իրերը չեն պահպանվել, այդ իսկ պատճառով մենք հանգամանորեն ուսումնասիրեցինք Ջիվանու գործունեությունը, որպեսզի կարողանանք ազգային սեփականություն դարձնել աշուղի տառապանքով ու փառքով լի ուղին»,-նշել է նա։

Միջոցառման ավարտին Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ արդեն նվիրատվություններ են արվել թանգարանի երկրորդ մասի վերականգման համար և աշխատանքները չեն դադարեցվի։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0