a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կբարեկարգվի Ռոստովի Սուրբ խաչ հայկական եկեղեցու տարածքը

Surb_Khach_Rostov_on_Don

Դոնի Ռոստովի Սուրբ խաչ հայկական եկեղեցու տարածքը կբարեկարգվի և կվերանորոգվի։ Ինչպես հայտնում է Նոր Նախիջևանի հայ համայնքի կայքը, քաղաքի Վորոշիլովի շրջանի ղեկավար Սերգեյ Կովշիկովն այս առիթով ժողով է անցկացրել և ծանոթացել իրավիճակին։

Քննարկման գլխավոր թեման դեպի եկեղեցի տանող փողոցի վատ վիճակն է, Դոն գետի ափի աղտոտվածությունը։

Հայ համայնքի ներկայացուցիչները շրջանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել պատրաստելու եկեղեցու ողջ տարածքի բարեկարգման նախագիծը։

Եկեղեցական համալիրի տարածքի բարեկարգումն իրականացվելու է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի 300-ամյակի կապակցությամբ, որին նվիրված միջոցառումներն անցկացվելու են 2017 թ-ին։

Դոնի Ռոստովի Սուրբ խաչ եկեղեցին համարվում է քաղաքի առաջին քարաշեն կառույցներից մեկը։ Այն ընդգրկված է քաղաքի բոլոր ուղեցույցներում՝ որպես պարտադիր այցելության վայր։ Եկեղեցու բակում ամփոփված են հոգևորականների, ինչպես նաև  Միքայել Նալբանդյանի և Ռաֆայել Պատկանյանի մարմինները։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը ծառայել է որպես հայկական թանգարան։ Միայն վերջին տարիներին այն վերադարձվել է Առաքելական եկեղեցուն, իսկ թանգարանի համար Նոր Նախիջևանում նոր շենք է հատկացվել։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0