a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սահյանական «պապի» արձանը Դարբաս գյուղում

1444118484_12140825_478944565625567_8361414790652304835_n

Սիսիանի Դարբաս գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում կանգնեցվել է հողի մշակ  խոհեմ պապի 2,5 մետրանոց բրոնզաձույլ արձանը, որը պատրաստվել է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի կողմից, նախագծի հեղինակն էլ Նունե Պետրոսյանն է: Արձանի նախաձեռնությունը ռուսաստանաբնակ բարերարներ, ծնունդով դարբասցի Արամ եւ Արմեն Ստեփանյան եղբայրներինն է։ Հենց այս ընտանիքի միջոցներով ու նախաձեռնությամբ է, որ  2010թ.-ին գյուղում  իր դռները բացեց Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այդ նույն տարում հարեւան Շամբ բնակավայրում շահագործման հանձնվեց պահածոների եւ ջրերի գործարանները: 2012թ.-ին Ստեփանյան ընտանիքը վերակառուցեց գյուղի միջնադարյան Արզվանի կամուրջը:

Ստեփանյան ընտանիքի նախաձեռնությամբ Դարբասում իրենց իսկ կառուցած եկեղեցուն կից   թանգարան, երգի, պարի, նկարչության, կավագործության, հուլունքագործության անվճար ուսուցմամբ կիրակնօրյա դպրոց է բացվել:

«Իմ պապը հողի հետ խոհել ու խոսել է». Համո Սահյանի այս խոսքերն են փորագրված բրոնզաձույլ արձանի առջևի մասում: Ի դեպ,  հեղինակի մեկնաբանմամբ, արձանի ստեղծման վրա մեծ ազդեցություն է թողել հենց Սահյանի «Իմ պապը » ստեղծագործությունը:

Լուսանկարը՝ Սրբուհի Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0