a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սիրահարների այգում տեղադրվել է Դավիթ Երևանցու հեղինակած «Սիրո միություն» արձանը

siro_gexeckutyun

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած «Սիրո միություն» արձանը տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում։ Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տեղադրված արձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն:

Սիրո միություն խորհրդանշող արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1.97մ, պատվանդանի հաստությունը՝ 20 սմ: Արձանի ճարտարապետն է Միքայել Հասրաթյանը: Հարկ է նշել, որ Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագիծն արժանացել էր Երևանի ավագանու անդամների հավանությանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0