a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սպիտակում բացվել է երկրաշարժի հետևանքների վերացմանը մասնակցած զինվորներին նվիրված հուշարձան

9982124f190ba0ffdf68af468e2d2ce3

Սպիտակ քաղաքում բացվել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինվորներին նվիրված հուշարձան: Այդ մասին հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում` Ռուսական ռազմապատմական միության նախաձեռնությամբ և ֆինանսավորվել է Ռուսաստանի կողմից: Երեխայի հետ զինվորի բրոնզե քանդակը (բարձրությունը 3.5 մետր) ստեղծվել է ճարտարապետ Վադիմ Ֆրոլովի ղեկավարությամբ, քանդակագործն է Ալեքսանդր Միրոնովը, դիզայները` Սոֆյա Շլյոնկինան:

Հուշարձանի  բացմանը ներկա ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում նշել է, որ  “որքան էլ Սպիտակի երկրաշարժից ժամանակ անցնի, մենք միշտ հիշելու ենք մեր անմեղ զոհերին: Միևնույն ժամանակ չենք կարող մոռանալ այն ձեռքերը, որոնք մեկնվեցին հայ ժողովրդին` օգնության ձևով: Այս հուշարձանի բացումը կարևոր իրադարձություն է, մեր շնորհակալությունը` սովետական զինվորներին”:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել նաև  ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Գրիգորի Փիրումովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, «Սպիտակի հուշարձան» ՀԿ-ի ղեկավար Նորայր Մուրադյանը, ով մասնակցել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

Լուսանկարը՝ ՀՀ Մշակույթի նախարարության արխիվի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0