a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քաշաթաղի շրջանի Միջնավանի դպրոցը մինչ տարեվերջ ամբողջովին կվերանորոգվի

lxh

ԼՂՀ  Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային համայնքի միջնակարգ դպրոցը ամբողջապես  կվերանորոգվի: Այդ մասին տեղեկանում ենք ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջից: Սովետական ժամանակաշրջանում կառուցված շենքն արցախյան գոյամարտի տարիներին ամբողջությամբ հրետակոծվել էր: Երկհարկանի այս շինությունում միայն հրադադարից հետո է մասնակի վերանորոգման աշխատանքներ տարվել:

Այս օրերին արդեն տեղի են ունենում վերականգնողական աշխատանքները: Արդեն կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներն ու լուսամուտները, վերանորոգվել է սպորտդահլիճը: Ներկայումս բակում կաթսայատուն է կառուցվում: Աղբյուրի փոխանցմամբ, վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո դպրոցամերձ տարածքը կբարեկարգվի: Հարկ է նկատել, որ  վերանորոգումն իրականացվում է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախատեսվում է, որ  վերանորոգման աշխատանքներն ամբողջովին  կավարտվի մինչև տարեվերջ:

Լուսանկարը՝ ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0