a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քաշաթաղում հիդրոէլեկտրակայաններ կկառուցվեն

Bako_Sahakyan_Kashatagh

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Քաշաթաղի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի և Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին:
Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին:

Այնուհետև Բակո Սահակյանը Ծիծեռնավանք գյուղում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության ու շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել այնտեղ առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0