a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Էրեբունու պեղումները հետաքրքիր արդյունքներ են տվել

Erebuni_museum

Էրեբունում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի ութ տարվա պեղումները մոտենում են ավարտին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանն ասուլիսի ընթացքում նշել է, որ հետազոտություններն իրականացվել են Խալդի տաճարում և հարակից տարածքներում: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է խճապատ փողոց: «Կարելի է ասել, որ մենք հայտնաբերել ենք Երևանի ամենահին փողոցը կամ փողոցներից մեկը»,- նշել է Բադալյանը և ընդգծել, որ ուրարտական որևէ այլ կառույցում նման փողոց չի հայտնաբերվել:

«Փողոցի հետ մեկտեղ ֆիքսվել է երկրաշարժի հետքեր: Հրավիրվել ենք հայ և ֆրանսիացի մասնագետներ, ովքեր հաստատել են երկրաշարժի հետքերը: Ըստ մեր դիտարկումների, այն եղել է մ.թ.ա.7 –րդ դարի կեսերին»,-նշել է հնագետը:

Հայ-ֆրանսիական արշավախումբն իր աշխատանքները սկսել էր 2008 թվականին՝ ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ:

Թանգարանը նախապատրաստում է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին: Մինչև 2018-ը անհրաժեշտ է իրականացնել վերականգնողական աշխատանքներ:
 

Լուսանկարը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի արխիվի

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0