a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Սա կոչվում է «անճաշակություն». Մարկ Գրիգորյան

11951940_865955833453416_5374541471426625918_n

Հայ հաղորդավար, լրագրող, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը, երաժշտագետ Լևոն Հակոբյանի եղբայր Մարկ Գրիգորյանն իր ֆեհսբուքյան էջում հրապարակել է լուսանկար՝ գրելով հետևյալը.

«Սա կոչվում է «անճաշակություն»: Նաև կոչվում է «հեղինակային իրավունքների անխիղճ ոտնահարում»:
Որքան ցինիկ պետք է լինել, որպեսզի ինչ-որ բան նախագծել Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկի՝ Ազգային ժողովի բակում: Իր մասին որքան մեծ կարծիք ու ինքնահավանություն պետք է ունենա մարդը, որը մատիտ է վերցրել (կամ էլ ինչ են վերցնում նման դեպքերում), որպեսզի ձեռք բարձրացնի այդ շինության վրա:
Սա իմ գրառումն է՝ բացարձակ անձնական ու անհատական: Ես գրում եմ այն նախագծողի մասին, որը որոշել է, որ իր պրոֆեսիոնալիզմը, հմտությունն ու ճաշակը մի մակարդակի վրա կարող է լինել ճարտարապետ Մարկ Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմի, հմտության և ճաշակի հետ:

Չէ որ դա պարզ է. եթե Մարկ Գրիգորյանը որոշեր, որ ջրավազանի եզրերը պետք է բարձր լինեն, հենց սկզբից դրանք կբարձրացներ: Եթե նա կարծեր, որ ջրավազանը պետք է որևէ կոմպոզիցիա ունենար, ուրեմն այն վաղուց կլիներ:

Իսկ այսպես……
Կոպիտ, գռեհիկ և անպետք միջամտություն: Ճարտարապետական աղտ:
Իսկ հիմա ես կցանկանայի նայել այդ մարդուն: Եթե, իհարկե, նա համարձակություն կունենա նայել իմ աչքերի մեջ»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0