
20/12/2014
|
«Ազգային երգ ու պար» առարկան պարտադիր կդառնա ՀՀ բոլոր դպրոցների համար

«Ազգային երգ ու պար» առարկան տեսանելի ապագայում պարտադիր կդառնա բոլոր դպրոցների համար: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով՝ առարկան արդեն ներդրվել է 12 դպրոցներում:
«Ծրագրի արդյունքների հիման վրա հավակնություն ունենք տեսանելի ապագայում այն դարձնել պարտադիր բոլոր դպրոցների համար, որպեսզի «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդվի առնվազն 5-7-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամ՝ լրամշակված կրթական ծրագրով, որն իր մեջ կներառի ինչպես երգեցողության դասեր, այնպես էլ պարի դասեր: Ծրագիրն իրականացվում է մշակութային գործիչների հետ միասին: Փորձարկումներից հետո մենք արդեն պատրաստ կլինենք ծրագրի հանրային ներկայացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Ծրագիրը, ՀՀ ԿԳ նախարարի հրամանով…
Ավելին՝ Tert.am