a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ամերիկայի հայկական թանգարանն այցելուներին գրավելու համար նախատեսում է ընդգրկվել Pokemon Go-ի «ընտանիք»

pokemon

Ամերիկայի հայկական թանգարանը հանդես կգա յուրօրինակ նախաձեռնությամբ։ Ինչպես հաղորդում է Armenian Weekly պարբերականը, թանգարանը  որոշել է ուշադրություն գրավել աշխարհում մեծ տարածում ունեցող Pokémon Go խաղի օգնությամբ:

Համաձայն տեղեկատվության՝ թանգարանը պատրաստվում է իր կարգավիճակն օգտագործել որպես «փոքեստոպ». սա իրենից ենթադրում է վայր, որտեղ խաղի համար արժեքավոր առարկաներ կան: Ավելին, թանգարանում կլինի հեշտությամբ գտնել  Pokémon-ին։

Այս շաբաթ թանգարանն առաջին 10 խաղացողներին կհրավիրի, եւ նա, ով կգտնի ամենից հազվագյուտ Pokémon-ին, հատուկ պարգեւ կստանա:

Հիշեցնենք, որ Рokemon Go-ն Nintendo ընկերության ստեղծած խաղն է՝ լրացուցիչ իրականությամբ: Համաձայն կանոնների՝ խաղացողներին առաջարկվում է շրջել իրական օբյեկտներով՝ վիրտուալ հրեշների գտնելու համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0