a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայաստան` խոսող քարերի երկիր» աուդիոգիդը 30 երկրների մեջ լավագույնն է ճանաչվել

audioguide

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Պատմության թանգարանը Միլանում մասնակցել է ԻԿՕՄ-ի 24-րդ վեհաժողովին ընդառաջ հայտարարված «Լավագույն աուդիոգիդ» մրցույթին և մասնակից 30 երկրների շարքում  զբաղեցրել է 1-ինտեղը: Այս մասին հայտնում է համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մրցույթին ներկայացված աուդիոգիդը կրում էր «Armenia the land of living stones» (Հայաստան` խոսող քարերի երկիր) խորագիրը, որը բացահայտում է Հայաստանի 23 հուշարձանների առեղծվածները, պատմում գեղատեսիլ բնության ու ազգային ավանդույթների, ճարտարապետական հորինվածքների մասին:

Թանգարանը հեղինակել է նաև 4 աուդիոպատմություն, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու Երևանի թանգարաններին, մայրաքաղաքի հայտնի և անհայտ հուշարձաններին և Երևանի մետրոպոլիտենի պատմությանը:

Թանգարանի ավագ գիտաշխատող Մարիաննա Մանուչարյանը վեհաժողովին ներկայացրել է համալսարանի թանգարանի և IZI.travel-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունն ու մրցույթում հաղթած իր աշխատանքը:

Վեհաժողովը սկիզբ է դրել հետագա նոր համագործակցությունների, ծրագրերի և հանդիպումների:

Մանկավարժական համալսարանի թանգարանի և IZI.Travel միջազգային կազմակերպության համագործակցությունը սկսվել է դեռևս 2013թ-ին` Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ-ի) 23-րդ վեհաժողովի շրջանակներում:

Համալսարանի թանգարանը Հայաստանում առաջինն էգործարկել IZI.travel ծառայության աուդիոգիդ անվճար ծրագիրը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0