a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանի,Ավստրիայի,Գերմանիայի և Իսլանդիայի արվեստագետները` «Առանց սահմաններ» միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում

11800533_803855669733389_6578947355655569227_n

2015թ.-ի օգոստոսի 10-ից Գերմանիայի Դաշնային հանրապետության Բավարիա երկրամասի Բայրոյթ քաղաքում մեկնարկել է «Առանց սահմաններ» միջազգային 3-րդ փառատոնը,որը կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը և որի շրջանակներում տեղի կունենա «Խաղաղություն» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքը և միջազգային գիտաժողովը: Վերոնշյալ փառատոնի հրավերով «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Գերմանիայի Բայրոյթ քաղաքում կներկայացնեն գեղանկարիչ Տիգրան Սահակյանը և հիմնադրամի խորհրդի անդամ, կերպարվեստի գործնական աշխատանքի համակարգող Սոնա Հովսեփյանը: Այս մասին տեղեկանում են «Մշակույթների երկխոսություն» ֆեյսբուքյան պաշտոնական կայքից։

«Խաղաղություն» միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը և Գերմանիայի Դաշնային հանրապետության Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը:

Նշենք, որ «Առանց սահմաններ» միջազգային փառատոնը մեկնարկել է 2013թ.-ի հոկտեմբերին Գերմանիայի Դաշնային հանրապետության Բոնն քաղաքում. “Künstlerforum Bonn”-ում տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություններ» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքը և Հյուսիսային Հռենոս-Վեստֆիլիա երկրամասի երկրաբանական թանգարանում «Մշակույթ. Քաղաք. Կրոն» միջազգային գիտաժողովը:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և առաջարկով «Առանց սահմաններ» միջազգային 2-րդ փառատոնը կայացել է 2014թ.-ի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում. Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի է ունեցել «Ժամանակ և տարածություն» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում «Քրիստոնեություն. Ժողովուրդ. Քաղաքակրթություն» միջազգային գիտաժողովը:

Իսկ այս տարի՝ 2015թ.-ի օգոստոսին արդեն երրորդ անգամ «Առանց սահմաններ» միջազգային փառատոնի շրջանակներում հանդիպելու են Զալցբուրգի (Ավստրիա), Բոննի (Գերմանիա), Ռեյկյավիկի (Իսլանդիա), Երևանի (Հայաստան) արվեստագետները, մշակութային միջնորդները և հոգևվորականները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0