a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ասուլիս՝ նվիրված «Խաղաղության քաղաքներ» նախագծին

նարեկացի կենտրոն

Դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված «Խաղաղության քաղաքներ» նախագծին, որի հեղինակն է «Ellen Frank Illumination Arts Foundation»-ի գեղարվեստական ղեկավար, նկարիչ, գրող-հետազոտող Էլեն Ֆրանկը:

«Ellen Frank Illumination Arts Foundation »-ը նպատակ ունի օգտագործելով արվեստի ձևափոխման ուժը՝ ստեղծել հանդուրժողականության մթնոլորտ: «Խաղաղության քաղաքներ» նախագիծը ներկայացնում է ծանր իրականություն ապրած քաղաքները՝ առաջարկելով ցավի փոխարեն գեղեցկություն: Որպես խաղաղության խորհրդանիշ քաղաքներ են ընտրվել Երուսաղեմը, Պեկինը, Հիրոշիման, Բաղդադը, Քաբուլը, Լասան և այլն: Երևանը որպես խաղաղության քաղաք է ընտրվել ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի:

Մի քանի ամիսների ընթացքում, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում բացված արվեստանոցում, Էլեն Ֆրանկի գլխավորությամբ և կամավորների մասնակցությամբ ստեղծվել է Երևանը որպես խաղաղության քաղաք ներկայացնող կտավը:

Խորհրդանշական այդ կտավը դեկտեմբերի 18-ին ցուցադրվելու է Երևանի պետական պատկերասրահում:

Լրագրողների հարցերին կպատասխանեն «Խաղաղության քաղաքներ» նախագծի հեղինակ և «Ellen Frank Illumination Arts Foundation »-ի գեղարվեստական ղեկավար Էլեն Ֆրանկը, նախագծի ասիստենտ Աիդա Մլադենովիչը և նախագծի ղեկավար Դալյա Լեյնը: Ներկա կլինեն նաև Հայ-Ռուսական համալսարանի դասախոս Աննա Ավագյանը և ուսանող Արթուր Մուրադյանը:

Մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0