a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
04/11/2015

«Աստծո կամքով ապրելիք տարիներս համակ նվիրում են լինելու հայկական մշակույթին». Արևշատ Ավագյան

Արևշատ

hayernaysor.am-ը գրում է ․ Օրեր առաջ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, գեղանկարիչ, հրապարակախոս, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ Արևշատ Ավագյանի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որի ընթացքում բանաստեղծի անցած գրական, ստեղծագործական ճանապարհների մասին խոսեցին Հայաստանի և սփյուռքի մեր օրերի ճանաչված մտավորականներ, գրչակից ընկերներ՝ բարձր գնահատելով ոչ միայն Արևշատ Ավագյանի գրական ստեղծագործություններն ու գեղանկարները, այլև նրա՝ մտավորականի ծավալած հասարակական ակտիվ գործունեությունն ու մարդու, անհատի հայի տեսակը:

Միջոցառման ընթացքում ընթերցվեցին Ա.Ավագյանի բանաստեղծություններից, հնչեցին նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: Հոբելյարն անչափ հուզված էր իրեն ուղղված գնահատականներից, ստացած պարգևներից, իսկ ամենից առավել՝ դահլիճում գտնվողների՝ իր ծննդավայր Աշտարակից եկած հյուրերի և իր արվեստն ու հասարակական գործունեությունը բարձր գնահատող ժողովրդի, ընկերների, մտերիմների ջերմ ծափահարություններից: Հենց այս բովում էլ կարողացա լսել բանաստեղծի տպավորությունները:

«Անչափ հուզված եմ, շոյված ու պարտավորված: Այսօր ես հասկացա, որ իմ ապրած կյանքի 75 տարիների կարևոր հանդիպումներից կարևորագույնն է սա, երբ դու քեզ ասես տեսնում ես հայելու մեջ, ժողովրդի, ընկերների, բարեկամների մեջ… Երեկոն ավարտվել է, բայց ոչ ոք, ինչպես տեսնում եք, չի ուզում գնալ… Ես տեսնում եմ, զգում եմ սեր, բարություն, նվիրում: Նրանք բոլորը շարունակում են զգալ, ապրել, ու այդ զգացողություններն արտացոլվում են իմ հոգում: Ես հավատացած եմ, որ մենք բոլորս՝ հայորդիներ, հայուհիներ, նույն զարմից ենք. այստեղ տիեզերքի թանկ հոգենյութն է հավաքված, դա հոգեհոսքով պտտվում ու լույս է ճառագում: Գրել սկսել եմ 14 տարեկանից և հիմա հասել եմ մի կետի, որտեղ ոչ թե կանգ պիտի առնեմ, այլ պետք է շարունակեմ: Քանի դեռ ասելիք կա և քանի դեռ կան լսողներ, բնականաբար, պետք է շարունակեմ և ՛ գրել, և՛ նկարել: Այսօր ես ղեկավարում եմ «Մշակույթի հայկական ֆոնդ»-ը, որն իմ կյանքի հանգրվաններից մեկն է. այն հոգևոր առումով բարձրագույն սանդղակի վրա է, նյութական առումով՝ 0-ի: Այս կառույցը առողջացնում է մեր հոգևոր, մշակութային մթնոլորտը, մաքրում մարդկանց հոգիներն ամեն տեսակի աղտեղությունից: «Մշակույթի հայկական ֆոնդ»-ը հոգեզտիչ մի կազմակերպություն է, որը գործում է հասարակական հիմունքներով: Կարելի է ասել, որ այն յուրօրինակ նորօրյա մի «Վերնատուն » է, ուր հավաքվում են արվեստի, մշակույթի գործիչներ, նվիրյալներ, նաև՝ պարզապես արվեստասերներ՝ մասնակցելով գրքերի քննարկումների, առողջ բանավեճերի, լսելով հետաքրքիր, հայանպաստ ելույթներ, ծանոթանալով հայաստանցի և սփյուռքահայ գրողների, նկարիչների, երաժիշտների, լրագրողների, գիտնականների ծավալած գործունեությանն ու հետաքրքիր , ուշագրավ գործերին: Այսօր Մշակույթի նախարարաությունն ինձ պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

ավելին՝ hayernaysor.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0