a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավարտվեց ասմունքի ամենամյա 8-րդ փառատոնը

ասմունք

Ավարտվել է ասմունքի ամենամյա մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնը,որը  նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 145 և հայ գրականության վարպետ Ավ. Իսահակյանի ծննդյան 140-ամյակներին:

Փառատոնի մասնակիցների թիվն այս տարի հասել է 220 հազարի: Մրցույթ-փառատոնի նպատակն է ավելացնել սերը հայ պոեզիայի նկատմամբ՝ կարևորելով  բանավոր խոսքն ու առհասարակ հետաքրքրությունը դեպի  արվեստ։

Ասմունքի մրցույթ-փառատոնին մասնակցել են ոչ միայն Հայաստանի, այլ Արցախի, Ջավախքի ու սփյուռքի բազմաթիվ դպորցների աշակերտներ՝տարբեր տարիքային խմբերում: Այս տարվա մրցույթ–փառատոնին ջավախքցի մասնակից Ալվարդ Մադոյանն (Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոն) արժանացել է  խրախուսական պարգևի: Վերջինս մասնակցել է  նաև նոյեմբերի 20-ին Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Գալա- համերգին:

Լուսանկարը՝ hayernaysor.am կայքէջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0