a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արգենտինահայ համայնքը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանությունը ճանաչած նախագահի հիշատակին

Raul-Alfonsin

Արգենտինայի հայ համայնքը իր հարգանքի տուրքը կմատուցի իրավաբան, լրագրող, քաղաքագետ և Արգենտինայի նախկին նախագահ (1983-1989) Ռաուլ Ալֆոնսինին: Ինչպես տեղեկացնում է Armeniangenocide100.org-ը՝ հղում անելով Prensa Armenia կայքին ՝ նրա հիշատակին նվիրված միջոցառումը տեղի կունենա կիրակի` սեպտեմբերի 20-ին, Հայկական մշակութային կենտրոնում (Բուենոս Այրես):
Միջոցառման ժամանակ կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված հուշատախտակը` որպես 1987-ի սեպտեմբերի 1-ին արգենտինացի նախագահ Ռաուլ Ալֆոնսինի կողմից Ցեղասպանության ճանաչման խորհրդանիշ:
«Շատ լավ գիտեմ, որ ձեր ծնողները, տատիկներն ու պապիկները, ինչպես և դուք ինքներդ մեր երկիր եք ժամանել` պայմանավորված ամենացավալի ու ամենադաժան իրադարձությամբ, որի միջով անցել է ձեր ողջ ժողովուրդը, ինչպիսին է 1915-ի Ցեղասպանությունը», – այս բառերն արտասանելով Հայկական մշակութային կենտրոնում` Ալֆոնսինը դարձավ առաջին արգենտինացի նախագահը, որը ճանաչեց հայ ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը Արգենտինայում, որին սկիզբ դրեց Ալֆոնսինը շարունակվեց 2006-ի դեկտեմբերին, երբ Կոնգրեսը 26.199 օրենքի ընդունմամբ և 2007-ի հունվարին նախագահ Նեստոր Կիրշների կողմից օրենքի հրապարակմամբ` ապրիլի 24-ը հայտարարվեց «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0