a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայրենիքը վերացական չեն սիրում, սիրում են ճանաչողությամբ. Հրանուշ Հակոբյան

Mindiaspora

Հուլիսի 15-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ սփյուռքի նախարարը նշել է. «Սիրելի երեխաներ, ես ձեզ 14 օր առաջ էի տեսել, հիմա տեսա և հասկացա, որ 14 տարով մեծացել եք: Ուրախ եմ ձեզ այստեղ մեկտեղված տեսնել: Ուզում եմ հավատալ, որ այսօր բոլորդ ձեր սրտերը կթողնեք Հայաստանում ու միշտ կգաք ու կփնտրեք այստեղ: Հայաստանը ձեր տունն է, այստեղ միշտ սպասում են ձեզ»:

Սփյուռքահայ երիտասարդներին ողջունեց նաև Էդուարդ Շարմազանովը: Նա կարևորեց երիտասարդների այցը Հայրենիք ու հավելեց. «Հայրենիքը վերացական չեն սիրում, սիրում են ճանաչողությամբ: Այսօր զգացինք յուրաքանչյուրիդ զարկերակը: Ուր էլ ապրեք, դուք հայ եք: Ամենափառավոր տեսարանը այսօր այն էր, որ, աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած երեխաները մեր օրհներգն էին երգում: Շնորհակալություն սփյուռքի նախարարությանը՝ ազգանվեր գործունեության համար: Հայրենասիրությունը կոնկրետ գործ է, այս երեխաները էլ չեն ուծացվելու, հայերեն երգող, պարող, արտասանող այս երիտասարդները արդեն հայ են ու իրենցով վարակելու, հայացնելու են մնացածներին»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Էդուարդ Շարմազանովին պարգևատրել է «Արի տուն» առաջին մեդալով:

Ծրագրի երրորդ փուլին մասնակցում էր 130 պատանի ու աղջիկ  աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0