a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բացվել է «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Mindiaspora

Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, 4-րդ փուլին մասնակցում է 124 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից,  Բելգիայից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Սիրիայից, Ղազախստանից,  Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշել է. «Սիրելի՛ պատանիներ ու աղջիկներ, բարով եք եկել հայրենիք, համայն հայության մայրաքաղաք Երևան և ձեր նախարարություն: Համոզված եմ, որ 14 օրերի ընթացքում դուք կտեսնեք և կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին, իսկ ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին ակտիվ մասնակցելով՝ կծանոթանաք հայոց պատմությանը, հայ մշակութային և հոգևոր արժեքներին, կսկսեք առավել վարժ խոսել և գրել մայրենի լեզվով»:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության հուշակոթող, թանգարան և Եռաբլուր՝ հարգանքի, խոնարհումի այն գլխավոր վայրերը, որտեղ մտնելիս ամեն հայ ապրում է հպարտության և ակնածանքի զգացողություն:

«Դուք կլինեք նաև հայոց բանակի զորամասերից մեկում, կծանոթանաք մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորների հետ, – ընդգծել է նախարարը՝ հավելելով, – մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին և ձեզ ուղարկեցին հայրենիք: Շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան սիրով ու հոգատարությամբ են ձեզ պահելու իրենց օջախներում»:

Այնուհետև նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ է հագցրել 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակցին՝ ԱՄՆ-ից ժամանած 13-ամյա Դավիթ Աբրահամյանին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0