a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արի տուն» ծրագրի 5-րդ փուլին մասնակցում է 122 պատանի

Mindiaspora

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 122 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից,  Բուլղաիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքմենստանից, Իրաքից, Արգենտինայից:

Մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցելով ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին՝ կծանոթանաք հայոց պատմությանը, մշակութային, հոգևոր արժեքներին: Սփյուռքում հայապահպանության հիմնական գրավականը մեր մայրենին է: Դուք պետք է խոսեք և գրեք հայերեն, որպեսզի ձեր սերունդներին փոխանցեք մեր լեզուն: Մենք շնորհակալ ենք ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին և ձեզ ուղարկեցին Հայրենիք, շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան հոգատարությամբ պահելու են ձեզ իրենց օջախներում»:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ է հագցրել ամենակրտսեր մասնակցին՝ Ուկրաինայից ժամանած Դավիթ Ասատրյանին:

Հատուկ «Արի տուն» ծրագրի համար պատրաստած գրական-երաժշտական համարով հանդես են եկել 4-րդ փուլի մասնակից, Կիպրոսից ժամանած «Նարեկ» վարժարանի սաները՝ ղեկավար Վիոլետ Թաշչյանի գլխավորությամբ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0