a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին մասնակցում է 132 պատանի

Mindiaspora

Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի  վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են  ՀՀ սփյուռքի նախարաի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, աշխատակիցներ, հյուրեր: Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը  նշել է. «Սիրելի՛ արիտունցիներ, սիրով փոխանցում եմ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ ողջույնները և ասում բարով եք եկել Մայր Հայրենիք: Սա ձեր տունն է: Նախարարության դռները միշտ բաց են ձեր առջև: Համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ կճանաչեք Հայաստանը, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին, նաև  4 անմոռանալի և հագեցած օրեր կանցկացնեք Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում: Դուք հիանալի հնարավորություն կունենաք բարելավելու ձեր մայրենին, ավելի կմտերմանաք միմյանց հետ: Բարո՛վ եք եկել Հայրենիք»:

«Արի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունել և բարի երթ է մաղթել նաև Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Ծրագրի վեցերորդ փուլին մասցնակցում են 132 պատանիներ ու աղջիկներ աշխարհի 18 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Վրաստան, Աբխազիա, Կանադա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, Բելգիա, Իրաք, Քուվեյթ, Իրան, Սիրիա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0