a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի բացման արարողությունը

Ari_tun_programm

Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Արի տուն» 2016թ. ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Չարենցի անվան դպրոցի ուցուցիչները,  նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարարը նշել է. «Շատ ուրախ եմ ողջունելու ծրագրի յոթերորդ տարում վեց հազար մասնակիցների վերջին հատվածին: Սիրելի՛ պատանիներ, ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը դառնա ձեր կյանքի ամենահետաքրքիր ու հագեցած հատվածը, որ շատ բան սովորեք ձեր հայրենիքի մասին, կարողանաք շատ ընկերներ ձեռք բերել, և որ ամենակարևորն է՝ հետագայում պահպանեք կապը միմյանց հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներին, ովքեր վստահեցին մեզ և մեր կանչով այսօր այս երիտասարդները մասնակցում են մեր ծրագրին: Իրապես, Հայաստանը դառնում է նրանց տունը, վերադառնալով` ծրագրի յուրաքանչյուր մասնակից ցանկանում է նորից գալ, նորից մասնակցել, նորից լինել Հայրենիքում, և սա ամենագլխավոր արդյունքն է, որ մենք տարիների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել: Ցանկանում եմ  հատուկ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, ովքեր այդքան ջերմությամբ, հոգատարությամբ ընդունել են ձեզ իրենց հյուրընկալ օջախում»:

Գերատեսչության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ տարբեր գերատեսչություններին, մարզային ու համայնքային կառույցներին, որոնք  ծրագրի ողջ ընթացքում եղել են նրանց կողքին՝ ապահովելով նրանց անվտանգությունն ու առողջությունը:

Իր խոսքի վերջում նախարարը շնորհակալություն է հայտնել Ե. Չարենցի անվան դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, որոնց շնորհիվ այս օրերի ընթացքում երիտասարդներն էլ ավելի են բարելավել հայերենի իրենց գիտելիքներն ու առավել հանգամանալից ծանոթացել հայոց պատմությանն ու մշակույթին: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նախարարության և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» (Պոակ)-ի աշխատակիցներին՝ ծրագրի կազմակերպչական հատվածը հավուր պատշաճի իրականացնելու համար:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ է հագցրել ամենակրտսեր մասնակցին՝ Հակոբ Տոնապետյանին (Սիրիա):

Ծրագրի ութերորդ փուլին մասնակցում են 55 պատանիներ և աղջիկներ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Լեհաստան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0