a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ավարտվել է «Արի տուն» ծրագրի ութերորդ փուլը

Mindiaspora_Ari_tun

Օգոստոսի 26-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ութերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից «Արի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունել է համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա մասնավորապես նշել է. «Ձեզ բախտ է վիճակվել մասնակցել «Արի տուն» 2016-ի վերջին փուլի փակման արարողությանը: Ուրախ եմ ձեզ այստեղ այսքան ոգևորված, ժպտուն տեսնել: Նշանակում է, որ Հայրենիքը ձեզ ուժ, սեր, ջերմություն տվեց, որ տանելու եք ձեզ հետ ու մի օր անպայման վերադառնալու եք Հայաստան: Միշտ հիշեք, որ այստեղ սպասում են ձեզ»:

Արիտունցիները հանդես են եկել համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:

Ծրագրի ութերորդ փուլին մասնակցում էր 55 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Լիբանան, Իրան, Իրաք, Սիրիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռումինիա, Լեհաստան:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0