a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արվեստի հնագույն ճյուղերի պահպանում և նոր շունչ՝ լոռեցի կանանց ձեռքով

Loru_marzi_arvestaget_kanayq

Վանաձորում մշակույթի կրողները միշտ էլ  ձգտել են իրենց ստեղծագործություններով բարձր պահել Լոռու մարզի, և առհասարակ, Հայաստանի «մշակութային պատիվը»։ Հայաստանի՝ բնակչությամբ երրորդ քաղաքում արվեստի մի շարք ճյուղեր այսօր էլ շարունակում են զարգանալ ու հարստացնել մեր մշակութադարանը։ Այս հոդվածում կանդրադառնանք մարզի՝ ձեռագործ աշխատանքներիի «դրոշակակիր կանանց»։

Վանաձորաբնակ Սուսաննա Օհանյանը փայտարվեստով սկսել է զբաղվել 1970-ական թթ-ից: Կարճատև դադարից հետո շարունակել է 1984թ.-ից, այսօր արդեն ավելի քան 300 աշխատանքների հեղինակ է, որոնց թեման որքան էլ տարբեր, նույնքան էլ միասնական է՝ պահպանել ազգային մոտիվները:

«Երկանքներ ունեմ, սայլեր, կարասներ՝ Լոռվա կյանքը պատկերող, բայց պարն է իմ գործերի հիմնական թեման. ունեմ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ 1 մետր 6 սմ բարձրությամբ, ունեմ «Բերդ պար», նաև աշխատանքնային թեմաներն են ինձ մոտ շատ՝  միայն 3 տարբերակ «Հորովել» ունեմ, ձեթ ստանալու ողջ պրոցեսն ունեմ՝  ձիթապտղի աղալու և թեթը քամելու պահերը, հիմա աշխատում եմ ժողովրդական պարուհու վրա, 1 մ 30սմ էլ այդ աշխատանքի բարձրությունն է, բայց դեռ անավարտ է՝ նոր եմ սկսել»,-ասում է տիկին Սուսաննան:

Տաթև և Քիրստինե Միաքայելյան քույրերը Լոռու մարզում ձեռագործ աշխատանքների ինքնատիպությամբ աչքի ընկնող կանանց թվում են: Մասնագիտությամբ տնտեսագետ Տաթևը Վանաձորում գործող բանկերից մեկում է աշխատում, սիրում է նաև տարատեսակ զբաղմունքներ գտնել իր համար: Վերջին մեկ ամսվա ընթացքում սկսել է կաշվից և կավից զանազան իրեր պատրաստել՝ կենդանիներ, զարդեր, խաղալիքներ, մազակալներ և այլն: Ասում է՝ կարևորը երևակայությունն է. անսահման երևակայության դեպքում ամեն ինչ էլ կարելի է ստանալ, իսկ որպես երևակայության աղբյուր՝ ցանկացած բան կարող է ծառայել:

«Շատ հաճույքով եմ անում, շատ.   իմ սիրած երաժշտությունը միացնում եմ, հանգստանում եմ դրանով:  Ինչքան ուզում է լարվեմ՝ պատասխանատու գործ է, բայց ես հաճույք եմ ստանում հետո, որ տեսնում եմ արդյունքը: Շատ է դուրս գալիս: Դժվար է, ինչ խոսք, որովհետև միշտ չէ, որ քո ուզածն ես ստանում. լինում է՝ ավարտում  ես, մեկ էլ տեսնում ես ՝ լրիվ ուրիշ բան ստացվեց, երբեմն գուցե ավելի լավը, հետո ինչ-որ իմպրովիզներ եմ անում՝ աշխատատեր է»,-տպավորությունների ու դժվարությունների մասին անկեղծանում է Տաթևը:

Քրիստինեն փորձում է շարունակել հոր գործը՝ կահույքի ու ներքին հարդարման համար դեկորացիաներ է պատրաստում՝ առայժմ միայն շոկոլադից, քանի որ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս, բայց անհրաժեշտ միջոցների դեպքում աշխատանքները կկերտի մարմարից՝ տեխնոլոգիային վաղուց է տիրապետում:

«Եթե ֆինանսավորում լինի, հնարավոր է մարմարից ռոկոկո, բարոկկո ոճերի մեջ ինչ-որ հայելիներ, դեկորացիաներ ստեղծել, որոնք ինտերիերը կգեղեցկացնեն. դրանք շատ հարմար են սովորական կահույքի վրա ամրացնելու համար ու  շատ շքեղ տեսք են հաղորդում»,-ասում է Քրիստինեն:

Ինչ վերաբերում է նմանատիպ իրերի պահանջարկին՝ մասնավորապես Վանաձոր քաղաքում, Քրիստինեի կարծիքով կախված է գովազդից:

«Պահանջարկը գովազդից է կախված.եթե լավ գովազդվի, բոլորին կհետաքրքրի, որովհետև սա նորություն է, նոր տեխնոլոգիա է, իսկ նորությունը միշտ էլ հետաքրքիր է»:

Միլենա Սարգսյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0