a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախյան տոնավաճառ Բեյրութում

տոնավաճառ4

Դեկտեմբերի 11-13-ը Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվելու է արցախյան տոնավաճառ, որի ընթացքում կցուցադրվեն և կվաճառվեն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում արտադրված տարբեր ապրանքատեսակներ՝ հուշանվերներ, մեղր, քաղցրավենիք, գեղանկարներ ու արվեստի այլ գործեր:

Ինչպես փոխանցում է hayernaysor.am-ը, եռօրյա ցուցահանդես-տոնավաճառը տեղի է ունենալու ԱԶԴԱԿ օրաթերթին կից ՓՅՈՒՆԻԿ սրահում: Այն կազմակերպել է Լիբանանի ԱՐՑԱԽ ֆոնդը, որը 2008-ից ի վեր ամեն տարի մեկական կթու կով է նվիրում Արցախի Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ և հաջորդ երեխան:

Տոնավաճառում ցուցադրվելիք և վաճառվելիք մի շարք գործեր Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական (Զանգելան) քաղաքի կանանց աշխատանքներն են:

Այս աշխատանքների ոգեշնչողը և շարժիչ ուժը Մարալ Մահսերեճյանն է, ով տարվա ընթացքում մի քանի շաբաթ անց է կացնում Կովսականում և Արցախի այլ վայրերում՝ օգնելու հայ աղջիկներին ու կանանց:

Մարալ Մահսերեճյանը ցուցադրում է Կովսականի կանանց ձեռագործ սեղանի սփռոցը

Արցախ ֆոնդը և նրա տիկնանց օժանդակ մարմինը 2008-ից ի վեր լուռ կերպով, բայց նաև հպարտության զգացումով շարունակում են հայրենասիրական գործը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0