a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բաթումիում պաշտոնապես բացվել է Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային կենտրոն

մանթաշով

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել  Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և օրվա կապակցությամբ հատուկ Բաթումի ժամանած Ջինիշյան հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, հոգևոր խորհրդական Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, Բաթումիի համայնքային գործիչներ, մտավորականներ հայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Կենտրոնի բացումը իրենց ներկայությամբ պատվել են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, պաշտոնական այլ անձինք:

Կենտրոնի շենքը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության, ի մասնավորի Սփյուռքի նախարարության նյութական աջակցությամբ, վերանորոգման աշխատանքները կատարվել են Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ, իսկ ներքին հարդարումը և գույքը ձեռք է բերվել Վիրահայոց թեմի առաջնորդարանի և Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական համայնքի միջոցներով:

Նորաստեղծ կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրել է ընդամենը մի քանի ամիս առաջ ձևավորված Ալեքսանդր Մանթաշով կենտրոնի աշխատանքները, որտեղ գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նախակրթարանն իր 33 հայ մանուկներով, Մեսրոպ Մաշտոց հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցը՝ երկու դասարաններով և 50-ից ավելի աշակերտներով, «Մեր ապագան» երիտասարդական միությունը, «Աղբյուր» երգի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական խմբակները, էլեկտրոնային լրատվամիջոցը, հոգեբանական դասընթացները և այլն: Ցուցադրվել են  կենտրոնի շենքի ստեղծման գործընթացը պատկերող սլայդներ և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ կենտրոնի աշխատակազմին և Բաթումի հայ համայնքին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթությունների տեսագրությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0